Ժիրուն կատակել է. «Կարիճ» հարվածով խփած իմ գոլն ավելի լավն է, քան Մխիթարյանինը

Ժիրուն կատակել է. «Կարիճ» հարվածով խփած իմ գոլն ավելի լավն է, քան Մխիթարյանինը

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն «Քրիսթալ Փելասի» դարպասը «կարիճ» տեսակի հարվածով իր խփած գոլը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նմանատիպ գնդակի հետ, որը գրանցվել էր «Սանդերլենդի» դեմ մրցավեճում:

««Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ թիմակիցներս կատակում էին, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն է: Այն մտքից, որ այդքան իրար նման գոլեր գրանցվել են մեկ շաբաթվա ընթացքում, խելագարվել կարելի է: Կարծում եմ՝ դրանում Աստծո կամքը կա:

Այո, Հենրիխը դարպասի գրավման ժամանակ նույնպես ամեն ինչ հիանալի արեց, բայց իմ գոլն ավելի լավն է, իսկ եթե լուրջ, այդ ամենն ընդամենը հանդերձարանում կատակների թեմաներն են, պարզապես բոլորս զարմացած ենք կատարվածից»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում