Հայաստանի հավաքականի հարձակվողը նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականի հարձակվողը նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը կարիերան շարունակելու է «Զարյայում»:

Լուգանսկ քաղաքը ներկայացնող ակումբի հետ 24-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել,- հայտնում է ուկրաինացիների պաշտոնական կայքը: Նոր թիմում Կադիմյանը հանդես է գալու 17 համարի խաղաշապիկով:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը հայ ֆուտբոլիստը անցկացրել է «Կարպատիի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում