Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտվեց

Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտվեց

Այսօր Մինսկում կայացավ «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի B խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի Մ-17 և Մոլդովայի Մ-17 հավաքականների միջև: Մոլդովայի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:

10-րդ րոպեին մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակեց Գերման Կուրբաշյանը: Մոլդովացիները աչքի ընկան 24-րդ, 42-րդ, 49-րդ և 66-րդ րոպեներին: Ավելացնենք, որ 33-րդ րոպեին Հայաստանի Մ-17 հավաքականը մնաց 10 հոգով․ դաշտից հեռացվեց մեր թիմի դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

1. Էրիկ Մելիքսեթյան, 3. Կարեն Մուրադյան (13. Կարեն Հովհաննիսյան, 68), 16. Ազատ Հարությունյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 11. Էրիկ Ավետիսյան, 14. Արսեն Սարգսյան, 17. Արամ Խամոյան, 7. Մարտին Գրիգորյան (12. Նարեկ Հովհաննիսյան, 34), 10. Ժիրայր Շաղոյան, 15. Գերման Կուրբաշյան (20. Մհեր Սուքիասյան, 68), 9. Արմեն Հովհաննիսյան (4. Տիգրան Այունց, 56):

Պահեստայիններ՝ 6. Ռաֆիկ Միսակյան, 18. Արթուր Միսկիրիջյան, 19. Սուրեն Հարությունյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:

Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին 0։5 հաշվով զիջել էր Ռուսաստանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում