«Արարատը» 5 նորեկ ունի

«Արարատը» 5 նորեկ ունի

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Արարատը» շարունակում է համալրել կազմը:

Երևանցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի և Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում» և «Կոտայքում»: 27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է «Արարատում», նրա վերջին թիմը «Միկան» էր: 25-ամյա Արամ Հովսեփյանը տեղափոխվել է Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտից»: 26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատի» գույները․ «Միկայում» և «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստի վերջին ակումբն «Ալաշկերտն» էր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանի» կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում