Լա լիգա. Մեսսիի ու Ռոնալդուի վիճակագրությունը պորտուգալացու՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո

Լա լիգա. Մեսսիի ու Ռոնալդուի վիճակագրությունը պորտուգալացու՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Սևիլյայի» դեմ մրցավեճում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրիմերայում իր 272-րդ գոլը խփեց:

2009-10թթ․ մրցաշրջանից սկսած, երբ Ռոնալդուն իր ելույթները սկսեց մադրիդցիների կազմում, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նույնպես 272 գնդակ է հեղինակել: Այդ ցուցանիշին հասնելու համար արգենտինացուն պահանջվել է 254 խաղ, իսկ «Արքայական ակումբի» ռմբարկուին՝ 249:

Վերջին 9 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մրցակցությունը շարունակվում է նաև գոլային փոխանցումների հաշվարկում․ Մեսսին կատարել է 104 գոլային փոխանցում,  Ռոնալդուն՝ 78:

Գոլ+փոխանցում հաշվարկում նրանց ցուցանիշները.

Մեսսի – 254 խաղ – 376 (272+104), միջինը մեկ խաղում՝ 1,48

Ռոնալդու – 249 խաղ – 350 (272+78), միջինը մեկ խաղում՝ 1,40

Հետևեք մեզ նաև Telegram-ում