«Զարգացման Գավաթ»․ Հայաստանի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար

«Զարգացման Գավաթ»․ Հայաստանի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար

Այսօր Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017»-ի խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում: Երրորդ տուրի հանդիպումը Բելգիայի Մ-17 և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև ավարտվեց Բելգիայի Մ-17 թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը, իսկ բելգիացներից աչքի ընկան Ռալեգին, Բուսեն, Լևենսը։

Այսպիսով, Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում: Հանդիպման սկիզբը ժամը 13:00-ին:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով`

12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան (20. Մհեր Սուքիասյան, 72), 4. Տիգրան Այունց (6. Ռաֆիկ Միսակյան, 30, 18. Արթուր Միսկիրիջյան, 57), 14. Արսեն Սարգսյան (19. Սուրեն Հարությունյան, 63), 8. Արսեն Եղիազարյան (ա), 7. Մարտին Գրիգորյան (5. Ֆելիքս Խաչատրյան, 72), 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան (2. Դանիել Պետոյան, 57), 16. Ազատ Հարությունյան, 15. Գերման Կուրբաշյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում