«Շիրակում» փորձաշրջան է անցնում 6 ֆուտբոլիստ

«Շիրակում» փորձաշրջան է անցնում 6 ֆուտբոլիստ

«Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրասվել 2016-17թթ․ առաջնության գարնանային հատվածին։

Կազմն ուժեղացնելու համար մարզչական շտաբը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ փորձաշրջանի է հրավիրել մի շարք օտարերկյա ֆուտբոլիստների։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այժմ «Շիրակի» կազմում մարզվում են՝ իվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն (21 տարեկան, հարձակվող) և Վի Մուհամեդ Սիլան (22 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), գամբիացիներ Յանկուբա Ջելոն (19 տարեկան, հարձակվող) և Մուսա Կամբին (19 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), ինչպես նաև ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25 տարեկան, հարձակվող) և կամերունցի Օմառո Կաինան (21 տարեկան, կիսապաշտպան)։

Նվաբուեզեն և Կաինան մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում