«Տատա Սթիլ»․ Լևոն Արոնյանը չորրորդ ոչ-ոքին խաղաց

«Տատա Սթիլ»․ Լևոն Արոնյանը չորրորդ ոչ-ոքին խաղաց

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» մրցաշարը: Կայացել են մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին. պարտիայի 28-րդ քայլին կողմերը համաձայնվեցին կիսել միավորը: Չորրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը հաղթանակ տոնեց Ադհիբան Բաշկարանի նկատմամբ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը առավելության հասավ Վեյ Յիի նկատմամբ, հաղթանակ տոնեց նաև Ուեսլի Սոն: Գիրի-Անդրեյկին, Ռապորտ-Վոյտաշեկ և Հարիկրիշնա-Կարյակին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Չորրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է, ով ունի 3.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականում: 

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու առաջատար Պավել Էլյանովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում