Հայտնի են «Ալաշկերտի»՝ անթալյան հավաքի մրցակիցները

Հայտնի են «Ալաշկերտի»՝ անթալյան հավաքի մրցակիցները

Վերջնականապես հաստատվել է «Ալաշկերտի» անթալյան հավաքի ստուգողական խաղերի ցանկը:

Այս օրերին Հայաստանի չեմպիոնը երևանյան մարզումներն անցկացնում է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրի արհեստական խաղադաշտում: Դրանք կավարտվեն հունվարի 30-ին, հաջորդ օրը թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Անթալիայում չորս ստուգողական հանդիպում է նախատեսված: Փետրվարի 3-ին «Ալաշկերտը» կմրցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի «Տոսնո» թիմի հետ: Հաջորդ խաղն «Ալաշկերտը» կանցկացնի Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ․ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին: «Ալաշկերտի» հաջորդ երկու մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ատիրաուն» և «Ակժայիկն» են: Այս հանդիպումները կկայանան համապատասխանաբար փետրվարի 9-ին և 12-ին:

Փետրվարի 13-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երևան, իսկ 3 օրից կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում