Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» պարտվեց «Սելտային»։

«Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղն ավարտվեց 1։2 հաշվով, բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսի միջնամասում։ 64-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Յագո Ասպասը, 5 րոպե անց Մարսելոն խփեց պատասխան գոլը, սակայն «սերուցքայինների» ուրախությունը կարճ տևեց․ 70-րդ րոպեին Խոնին հաղթանակ պարգևեց իր թիմին։ 

Պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 25-ին։

Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Ռեալ» – «Սելտա»՝ 1։2
Գոլերը՝ Մարսելո 69՛ – Ասպաս 64՛, Խոնի 70՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում