Australian Open. Ջոկովիչը պարտվեց աշխարհի 117-րդ ռակետին (տեսանյութ)

Australian Open. Ջոկովիչը պարտվեց աշխարհի 117-րդ ռակետին (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում պարտություն է կրել աշխարհի երկրորդ թենիսիստ ու մրցաշարի նախորդ խաղարկության չեմպիոն Նովակ Ջոկովիչը:

Սերբը հանդիպել է Ուզբեկստանը ներկայացնող Դենիս Իստոմինին և զիջել է 6:7 (8), 7:5, 6:2, 6:7 (5), 4:6 հաշվով: 4 ժամ 54 րոպե տևած մրցավեճի ընթացքում աշխարհի նախկին առաջին ռակետը մրցակցի 6 մատուցում է շահել, իսկ սեփականները զիջել է 4 անգամ, սակայն դա բավական չի եղել հաղթանակի համար:

Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարում պարտվեց թոփ-100 թենիսիտների վարկանիշում չընդգրկված խաղացողի: Իստոմինը ներկայումս աշխարհի 117-րդ ռակետն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում