Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների հետ դիտել է «Լա Լա Լենդը»

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների հետ դիտել է «Լա Լա Լենդը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի ֆուտբոլիստների հետ գնացել է կինոթատրոն, որտեղ նրանք դիտել են «Լա Լա Լենդ»:

Մյուզիքլ ժանրի այդ ֆիլմն արդեն 7 «Ոսկե Գլոբուս» է նվաճել և «Օսկարի» լավագույն կինոնկար ճանաչվելու գլխավոր ֆավորիտն է: Կատալոնացի մասնագետը կարծիքով նման թիմային միջոցառումները կհամախմբեն կոլեկտիվը, կամրապնդեն թիմային ոգին և ֆուտբոլիստների հարաբերությունները,- գրում է «Telegraph»-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 21-րդ տուրում «քաղաքայինները» 0:4 հաշվով զիջել են «Էվերթոնին», իսկ առաջիկա շաբաթ օրը մրցելու են հիանալի մարզավիճակում գտնվող «Տոտենհեմի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում