Ե՞րբ էր վերջին անգամ Լուկաս Լեյվան գոլ խփել «Լիվերպուլի» կազմում

Ե՞րբ էր վերջին անգամ Լուկաս Լեյվան գոլ խփել «Լիվերպուլի» կազմում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան գոլի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի՝ «Պլիմուտի» դեմ երկրորդ հանդիպման (վերախաղարկում) ժամանակ:

Ֆիլիպե Կոուտինյոյի իրացրած անկյունայինից հետո բրազիլացին գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը և իր թիմին նվազագույն հաշվով հաղթանակ պարգևել:

«Opta»-ն հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ «Լիվերպուլի» կազմում գոլ էր խփել 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: Լեյվան աչքի չէր ընկել 2316 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում