Իտալիայի գավաթ․ «Ռոման» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 4։0 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ «Գայլերի» կազմում դուբլ ձևակերպեց Ռաջա Նայնգոլանը (39’, 90’), մեկական գոլ խփեցին Էդին Ջեկոն (47’) և Ստեֆան Էլ-Շարավին (61’)։

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար «Ռոման» պայքարելու է «Չեզենայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում