Վեյկ ան Զե. Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է առաջատարին (կատարված քայլերը)

Վեյկ ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է միանձնյա առաջատար Պավել Էլյանովի հետ և գեղեցիկ հաղթանակ տոնել: 36 քայլից բաղկացած պարտիայում որոշիչ է դարձել 24-րդ քայլում ռուս շախմատիստի՝ նավակը խաղատախտակի կենտրոն բերելու փորձը: Դրանից հետո Արոնյանն արագ հակահարված է տվել և մրցակցին ստիպել է հանձնվել:

Մեկօրյա դադարից հետո կայացած այս տուրն ամենաարդյունավետն է դարձել․ 7 պարտիաններից 4-ում հաղթանակներ են գրանցվել:

Արոնյանը վաստակելով 3 միավոր բարձրացել է 4-րդ հորիզոնական: Նոր առաջատար է դարձել Ուեսլի Սոն, ով ունի 4 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում