«Մանչեսթեր Սիթին» 13 տարեկան ֆուտբոլիստի համար ռեկորդային գումար կվճարի

«Սաութենդի» պաշտպան Ֆինլի Բարնսը մոտ է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա տեղափոխվելուն:

Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը 13-ամյա խաղացողի տեղափոխության դիմաց 175 հազար ֆունտ է ստանալու: Այդ տարիքի ֆուտբոլիստի համար դա ռեկորդային գումար է,- հայտնում է «Daily Mail»-ը:

«Սաութենդի» 16 տարեկանների թիմում հանդես եկող Բարնսի համար վճարվելիք գումարը հնարավոր բոնուսներից հետո կարող է հասնել 250 հազար ֆունտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում