Հայաստանի առաջնություն. 5 առաջատար` վերջին տուրից առաջ

Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում կայացել են նախավերջին տուրի խաղերը։

Առաջատարները ոչ-ոքի խաղացին՝ պահպանելով դիրքերը։ Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին միմյանց հետ, Հայկ Մարտիրոսյանը՝ Սամվել Տեր Սահակյանի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Տիգրան Հարությունյանի։ Մյուս երկու զույգում Հովհանես Գաբուզյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կարեն Գրիգորյանին։

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝

  1. Արման Փաշիկյան 4․5
  2. Տիգրան Պետրոսյան 4․5
  3. Հայկ Մարտիրոսյան 4․5
  4. Զավեն Անդրիասյան 4․5
  5. Հովհաննես Գաբուզյան 4․5
  6. Ռոբերտ Հովհաննիսյան 3․5
  7. Կարեն Գրիգորյան 3․5
  8. Տիգրան Հարությունյան 3․5
  9. Սամվել Տեր-Սահակյան 3․5
  10. Մանուէլ Պետրոսյան 3․5

Կանանց առաջնության հերթական տուրում գրանցվեց ընդամենը մեկ ոչ-ոքի՝ Արփինե Գրիգորյան-Նարե Առաքելյան խաղում, իսկ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Ավետիսյանը հաղթանակներ տարան։ Վերջին տուրից առաջ Սիրանուշ Ղուկասյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6․5 միավորով։ Մարիա Գևորգյանը 5․5 միավորով երկրորդն է, Սուսաննա Գաբոյանը 5 միավորով՝ երրորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում