Մարիա Գևորգյանը` Հայաստանի շախմատի չեմպիոնուհի

Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը:

Վերջին տուրում Մարիա Գևորգյանն առավելության հասավ Նարե Առաքելյանի նկատմամբ, իսկ մրցաշարի առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Աննա Հայրապետյանին: 9-րդ տուրից հետո Գևորգյանն ու Ղուկասյանը վաստակեցին 6.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գևորգյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոնուհի:

Սուսաննա Գաբոյանն ու Աննա Հայրապետյանը վաստակեցին 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբոյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Հայրապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում