Կլոպ․ Վան Բաստենը կարող է սեփական խաղը հնարել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ընդունում ՖԻՖԱ-ի տեխնիկական զարգացման գծով տնօրեն Մարկո վան Բաստենի գաղափարները։ Օրերս հոլանդացին նշել էր, որ «խաղից դուրս» իրավիճակի չեղարկումն օգտակար կլինի ֆուտբոլի համար։

«Այս հիանալի խաղը փոփոխությունների կարիք չունի։ Շատ թիմեր առանց այդ էլ մեր դեմ խաղում՝ «խաղից դուրս»-ի կանոնն անտեսելով։ Մարկո վան Բաստենը կարող է սեփական խաղը հնարել, իսկ ֆուտբոլը փոփոխությունների կարիք չունի»,- Կլոպի խոսքը մեջբերված է «TEAMTalk»-ից։

Առաջարկում ենք կարդալ՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում