Ջոկովիչ․ Ինքներդ հետևություններ արեք

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում ուզբեկ Դենիս Իստոմինից կրած անակնկալ պարտությունից հետո ծավալուն մեկնաբանություն չի տվել։

-Չեմ կարծում, թե ֆիզիկական պատրաստվածության խնդիր կար։ Անգամ հինգերորդ սեթում երկուսս էլ ֆիզիկական տեսանկյունից լավ վիճակում էինք։ Սա թենիս է, խաղ, որտեղ այս անգամ մի տղամարդը մյուսից ուժեղ եղավ։ Հոգեբանակա՞ն խնդիրներ։ Հետևություններ ինքներդ արեք։

Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, դասեր պետք է ստանալ մարզումներից և յուրաքանչյուր հանդիպումից հետո, ոչ թե միայն պարտություններից,- Ջոկովիչի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի և գործող չեմպիոնն Իստոմինին զիջել է 6:7 (8:10), 7:5, 6:2, 6:7 (5:7), 4:6 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում