Հնարավոր է՝ Ագուերոն հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Ագենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, հնարավոր է, հեռանա անգլիական ակումբից։ 

«Yahoo Sports»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթիում» պատրաստ են քննարկել Ագուերոյի տրանսֆերի վերաբերյալ ստացած առաջարկները։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ագուերոյին իր ծրագրերում չի տեսնում։

Ավելի վաղ Գվարդիոլան հանդիպել էր Սերխիո Ագուերոյի և նրա գործակալի հետ, սակայն հետո լրագրողներին տեղեկացրել էր, որ ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում չի քննարկվել ֆուտբոլիստի ապագան։

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ագուերոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 11 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում