Հայտնի են «Արարատի» առաջիկա մրցակիցները

Ձորաղբյուրում մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող «Արարատն» առաջիկայում ստուգողական հանդիպումներ կանցկացնի:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հունվարի 24-ին` ժամը 14:00-ին, «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կմրցի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ:

Հունվարի 27-ին` կրկին ժամը 14:00-ին, «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կխաղա «Փյունիկի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում