Վեյկ ան Զե. Լևոն Արոնյան-Մագնուս Կարլսեն պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Վեյկ ան Զեում ընթացող գերխոշոր` «Տատա Սթիլ» մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Ոչ-ոքիից առաջ նորվեգացին թեթև առավելություն է ունեցել, սակայն նավակների փոխանակման առաջարկից հետո երկու շախմատիստների մոտ էլ հավասար քանակի ֆիգուրներ ու զինվորներ էին մնալու և նրանք որոշել են խաղաղ ելք գրանցել:

Մյուս հանդիպումներում միայն մեկ հաղթանակ է գրանցվել: Յի Վեյը սևերով պարտության է մատնել Ռիչարդ Ռապորտին:

6 տուրերից հետո առաջատարը Ուեսլի Սոն է, ով ունի 4,5 միավոր: 4-ական միավորով 2-3-րդ տեղերն են կիսում Կարլսենն ու Պավել Էլյանովը: Արոնյանը 3,5 միավորով 4-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում