Ջերրարդը վերադառնում է «Լիվերպուլ»

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերրարդը վերադառնում է անգլիական ակումբ: Մերսիսայդցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հաջորդ ամսվանից սկսած անգլիացի նախկին ֆուտբոլիստը դառնալու է «Լիվերպուլի» ակադեմիայի մարզիչը:

«Կարծես թե օղակը փակեցի. վերադարձա այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր: Այս որոշումը էմոցիոնալ չի եղել. ես կարող եմ ինչ-որ բան առաջարկել «Լիվերպուլին»: Կարծում եմ` բացատրելու կարիք չկա, թե այս ակումբն ինձ համար ինչ է նշանակում:

Սա աշխատանքի անցնելու լուրջ տարբերակ էր: Ցանկանում էի համոզվել, որ այն զգալի նշանակություն ունի, և որում կարող եմ օգուտ տալ ակումբին»,- ասել է Ջերրարդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում