Ֆոնտեն հեռացավ «Սաութհեմփթոնից»

«Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Ժոզե Ֆոնտեն տեղափոխվել է «Վեսթ Հեմ»,- հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «մրճահարները» վճարելու են 8 միլիոն ֆունտ:

33-ամյա պաշտպանը «Վեսթ Հեմի» հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիրը, որը ևս մեկով երկարաձգելու հնարավորություն կունենա: Ֆոնտեն «Սաութհեմփթոնի» կազմում էր հանդես գալիս 2010 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում