Մի քանի տարի ձգձգված տրանսֆերը կայացավ. Բերահինոն հեռացավ «Վեսթ Բրոմվիչից»

«Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Սայդո Բերահինոն տեղափոխվել է «Սթոք Սիթի», – հայտնում է վերջինիս պաշտոնական թվիթերյան էջը:

Տրանսֆերը կազմել է 12 միլիոն ֆունտ: Իր նոր թիմի հետ 23-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5,5 տարվա պայմանագիր:

Բերահինոն մի քանի տարի փորձեր էր ձեռնակում «Վեսթ Բրոմվիչից» հեռանալու համար: 2015 թվականի ամռանը «Տոտենհեմը» մոտ էր 25 միլիոն ֆունտով հարձակվողին ձեռք բերելուն, սակայն «Ալբիոնի» սեփականատերը խափանեց գործարքը: Ի պատասխան դրա` Բերահինոն խոստացավ այլևս խաղադաշտ դուրս չգալ, սակայն հետո մտափոխվեց:

Բերահինոն «Վեսթ Բորմվիչը» լքելու այլ փորձեր էլ է կատարել, սակայն միայն հիմա դա նրան հաջողվեց:

Անգլիայի նախորդ առաջնությունում հարձակվողը 31 խաղում 4 գոլ էր խփել, իսկ ընթացիկ խաղարկությունում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 4 անգամ և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում