Անդոնյանը մոտ է հունական թիմ տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի ու «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը կարող է կարիերան շարունակել Հունաստանում:

«Coeurmarseillais.fr»-ը հայտնում է 21-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Վերիա» ակումբի հետ: Վարձակալական պայմանագրի ստորագրման համար մնում է միայն ֆրանսիական ակումբի նախագահ Ժակ Անի Էյրոյի համաձայնությունը:

Նշվում է, որ «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան չի խոչընդոտի այդ գործարքին:
Անդոնյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Դիժոնի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը խաղում է միայն «Մարսելի» երկրորդ թիմի կազմում:

Հավելենք, որ «Վերիան» Հունաստանի Սուպերլիգայում անցկացրած 15 հանդիպումներից հետո զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը և գտնվում է վտանգավոր գոտու հարևանությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում