Քանի՞ անգամ է «Բավարիան» առաջին շրջանը հաղթելուց հետո չեմպիոն դարձել

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»:

Այսպիսով, մյունխենյան ակումբը 22-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի առաջին շրջանի հաղթող, տեղեկացնում է «Gracenote Live»-ը:

Առաջին շրջաններում այդ 22 հաջողություններից հետ «Բավարիան» 18 անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը:

Կարլո Անչելոտիի թիմն ունի 42 միավոր և 6 միավորով գերազանցում է «ՌԲ Լայպցիգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում