Պարտվեցինք նաև Վրաստանին. Հայաստանի Մ-17 հավաքականն ավարտեց մրցելույթները

Այսօր Մինսկում ավարտվում է «Զարգացման Գավաթ» մրցաշարը: Քիչ առաջ իր վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Մ-17 հավաքականը: 10-12-րդ տեղերի համար պայքարում մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի Մ-17 ընտրանին: Վրաստանի թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Այսպիսով, մրցաշարում անցկացրած բոլոր 5 խաղերում մեր պատանիները պարտություն կրեցին, որոնցից 4-ում խոշոր հաշվով:

Վրաստանի ընտրանու դեմ Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 4. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան, 7. Արմեն Գրիգորյան, 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 19. Սուրեն Հարությունյան, 3. Կարեն Մուրադյան:

Պահեստայիններ` 1. Էրիկ Մելիքսեթյան, 13. Կարեն Հովհաննիսյան, 14. Արսեն Սարգսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 16. Ազատ Հարությունյան, 18. Արթուր Միսկիրիջյան, 20. Մհեր Սուքիասյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում