«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանի ծննդյան օրը կշնորհավորենք հաղթանակով

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 21-ին դարձավ 28 տարեկան:

Անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը հետևյալ կերպ է արձագանքել այդ իրադարձությանը:

«Եկեք այս յուրահատուկ օրը՝ Մխիթարյանի ծննդյան օրը, շնորհավորենք երեք միավորով»:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է «Սթոք Սիթիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում