«Բանանցն» ու «Շիրակն» ընկերական խաղ են անցկացրել

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Բանանցն» ու «Շիրակն» այսօր ստուգողական հանդիպում են անցկացրել:

«Բանանցի» ակադեմիայում տեղի ունեցած մրցավեճում երևանյան թիմը հաղթել է 1:0 հաշվով: Միակ գնդակը խաղավերջում հեղինակել է Հովհաննես Իլանգյոզյանը:

Լուսանկարը` «Բանանցի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում