Ռամոսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալը» հյուրընկալեց «Մալագային» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ ավագ Սերխիո Ռամոսը․ իսպանացի պաշտպանն աչքի ընկավ 35-րդ և 43-րդ րոպեներին։ Երկրորդ կեսում «Մալագան» կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խուանպին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը», որ 18 հանդիպում է անցկացրել, ունի 43 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալագան» մնաց 21 միավորով՝ 13-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուրում

«Ռեալ» – «Մալագա»՝ 2։1
Գոլերը՝ Ռամոս 35՛, 43՛ – Խուանպի 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում