Արտագնա խաղում «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ։ Երկու գոլն էլ խփեց Էդինսոն Կավանին՝ աչքի ընկնելով 21-րդ և 65-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 45 միավոր և «Մոնակոյի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Նանտը» 25 միավորով 11-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում