Վեյկ ան Զե. Արոնյանը պարտվել է Կարյակինին (կատարված քայլեր)

Հոլանդական Վեյկ ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է Սերգեյ Կարյակինին: Մրցախաղի ընթացքում ռուս գրոսմայստերը զգալի առավելություն է ունեցել և տրամաբանական հաղթանակ տարել:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել 5 միավոր վաստակած Ուեսլի Սոն: 4,5-ական միավոր ունեն Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովը և Յի Վեյը: Արոնյանը 3,5 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում