Հայկական թիմերն ընկերական խաղ կանցկացնեն

Հունվարի 25-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում են անցկացնելու: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի է ունենալու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Մեկնարկը` ժամը 12:00-ին:

Հավելենք, որ Հայաստանի չեմպիոնը հունվարի 31-ին մեկնելու է Անթալիա, որտեղ անցկացնելու է առաջին արտասահմանյան հավաքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում