«Սպորտինգի» հետ խաղում Գևորգ Ղազարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջնության 18-րդ տուրում «Մարիտիմուն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հյուրընկալել է «Սպորտինգին»:

Խաղի ընթացքում կղզիաբնակները երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն լիսաբոնցիները երկու դեպքում էլ կարողացել են հավասարացնել հաշիվը: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2

«Մարիտիմուի» երկրորդ գնդակն արձանագրվել է 33-րդ րոպեին․ տուգանային հարվածի խաղարկման ժամանակ Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո Ռաուլ դա Սիլվան գլխի հարվածով գրավել է դարպասը: Պորտուգալիայի առաջնության երրորդ անընդմեջ խաղում սա Ղազարյան-Դա Սիլվա խաղազույգի գոլային 3-րդ համագործակցությունն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում