Վերատին ստացել է մրցաշրջանի ամենատարօրինակ դեղին քարտերից մեկը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի «Նանտի» հետ խաղում (2:0) «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին զարմանալի դեղին քարտ է ստացել:

Հանդիպման 30-րդ րոպեին իտալացին կիսապառկած դիրքից գլխով փոխանցում է կատարել դարպասապահ Կևին Տրապին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջինս այն ձեռքով վերցնի: Դրա համար կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել նրա ու փարիզցիների մյուս խաղացողների մոտ:

Մրցավեճից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ժոան Ամելը հայտարարել է, որ Վերատիին զգուշացրել է ոչ մարզական պահվածքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում