«Ռեալին» հետապնդելով. «Օսասունա» – «Սևիլյա» խաղում 7 գոլ է արձանագրվել (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Սևիլյան» հյուրընկալվել է «Օսասունային» և 4:3 հաշվով հաղթանակ տոնել:

Պամպլոնացիները հաշվի մեջ առաջ են եղել, սակայն անդալուզցիները երկու անգամ հավասարացրել են, իսկ հետո նաև առաջ անցել: Այս հաղթանակի շնորհիվ «Սևիլյան» շարունակում է հետապնդել առաջատար «Ռեալին»: Խորխե Սամպաոլիի թիմն ունի 42 միավոր և 1 միավորով է զիջում մադրիդցիներին, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: «Օսասունան» 9 միավորով վերջին տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Օսասունա» – «Սևիլյա»` 3:4
Գոլերը՝ Ս. Լեոն (15՛), Իբորա (63՛, ինքնագոլ), Կոդրո (90+3՛) – Իբորա (43՛, 65՛), Վասկես (80՛), Սարաբիա (90+2՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում