Դիբալայի ու Իգուայինի գոլերի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթել է «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի առանցքային խաղերից մեկում «Յուվենտուսն» ընդունել է «Լացիոյին»:

Թուրինցիներն արդեն մեկնարկում 2 գնդակի առավելություն են ստացել և արդյունքում պահպանել են այդ արդյունքը (2:0): Նախ գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Պաուլո Դիբալան (5-րդ րոպե), իսկ քիչ անց Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո մոտ տարածությունից աչքի է ընկել Գոնսալո Իգուաինը (17՛):

Այդ հանդիպումից հետո «Ծեր սինյորան» վաստակել է 48 միավոր և կրկին երկրորդ տեղում ընթացող «Ռոմայի» նկատմամբ առավելությունը հասցրել է 4 միավորի: Սիմոնե Ինձագիի թիմը 40 միավորով 4-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում