Ա Սերիա. «Ինտերի» 6-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Պալերմոյին»:

Ստեֆանո Պիոլիի սաները հանդիպման ընթացքում բազմաթիվ գոլային պահեր են ունեցել, սակայն միայն մեկ անգամ են կարողացել գրավել Յոսիպ Պոսավեցի դարպասը: 65-րդ րոպեին աչքի է ընկել Ժոաու Մարիուն:

Թիմերը խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստներով. երկու դեղին քարտերի պատճառով Կրիստաիան Անսալդին և Ալեսանդրո Գացին հեռացվել են խաղադաշտից:

«Ներաձուրին» 21 տուրերից հետո ունի 39 միավոր և արդեն 5-րդ տեղում է, իսկ «Պալերմոն» 10 միավորով նախավերջին հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում