«Արսենալ» – «Բերնլի» խաղը խելահեղ ավարտ ունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Արսենալ»-«Բերնլի» մրցավեճի լրացուցիչ ժամանակը թրիլերային սցենարով է անցել:

Լոնդոնցիների ահռելի առավելությամբ անցած խաղի երկրորդ կեսի մեկնարկում Մեսութ Օզիլի իրացրած անկյունայինից հետո Շկոդրան Մուստաֆին գլխի հարվածով բացել է հաշիվը (59-րդ րոպե):

«Զինագործների» ծրագրերը խառնվել են գոլից ընդամենը 7 րոպե անց, երբ կոպիտ սահանկման համար կարմիր քարտ է ստացել Գրանիտ Ջական: Դրանից հետո «Բերնլին» սկսել է ավելի համարձակ առաջ գնալ և մրցավարի կողմից ավելացրած ժամանակում (90+3) 11-մետրանոց հարվածի իրավունք է ստացել, որն իրացրել է Անդրե Գրեյը: Այդուհանդերձ, «Արսենալին» հաջողվել է խուսափել միավորների կորստից․ նախքան եզրափակիչ սուլիչը Լորան Կոսյելնին, գտնվելով խաղից դուրս վիճակում, 11-մետրանոցի իրավունք է վաստակել, և 90+8-րդ Ալեքսիս Սանչեսը ծաղրական հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին:

Այս հաղթանակի շնորհիվ Արսեն Վենգերի թիմը բարձացավ 2-րդ հորզիոնական՝ 47 միավոր, իսկ «Բերնլին» 22 միավորով 13-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում