«Ատլետիկ»-«Ատլետիկո». Գեղեցիկ գոլերով արդյունավետ խաղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում տեղի է ունեցել «Ատլետիկ» – «Ատլետիկո» հանդիպումը: 2:2 հաշվով խաղում գոլերը խփվել են խաղակեսերի սկզբերում և վերջերում:

Հաշիվը բացել է Կոկեն: Դրանից հետո բասկերը քամբեք են կազմակերպել և երկու անգամ գրավել են մադրիդցիների դարպասը: Աչքի են ընկել Լեկուեն ու Օսկար Դե Մարկոսը: Հատկապես գեղեցիկ է ստացվել վերջինիս գնդակը: Խաղավերջում հյուրերի առաջատար Անտուան Գրիզմանը հաշվենկատ հարվածով հավասարացրել է հաշիվը:

«Ատլետիկոն» ունի 35 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Երրորդ անընդմեջ ոչ-ոքի գրանցող բասկերը 29 միավորով մնացին 7-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ատլետիկ» Բիլբաո – «Ատլետիկո» Մադրիդ` 2:2
Գոլերը՝ Լեկուե (42՛), Դե Մարկոս (56՛) – Կոկե (3՛), Գրիզման (80՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում