«Չելսին» ամրապնդեց առաջատարի դիրքը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսին» «Սթեմփորդ Բրիջում» ընդունել է «Հալ Սիթիին» և վստահ հաղթանակ տարել:

Դիեգո Կոստայի ու Գարի Կեյհիլի խփած գոլերի շնորհիվ լոնդոնցիները 2:0 հաշվով հաղթանակ են տոնել: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն աչքի է ընկել աջ եզրից Վիկտոր Մոզեսի փոխանցումից, իսկ անգլիացին` Սեսկ Ֆաբրեգասի` տուգանայինի խաղարկումից հետո:

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմն ունի 55 միավոր և մոտակա հետապնդող «Արսենալին» գերազանցում են 8 միավորով: «Հալ Սիթին» 16 միավոով նախավերջին հորիզոնականում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Չելսի» – «Հալ Սիթի»` 2:0
Գոլերը՝ Կոստա (45+7՛), Կեհիլ (81՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում