«Բարսելոնան» հյուրընկալվելիս ջախջախեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության առաջին շրջանի վերջին տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էյբարին» և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվն առաջին կեսում բացեց Դենիս Սուարեսը, ով միջին տարածություւնից կատարած դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասի աջ ներքևի անկյունը: Սուարեսը մեկնարկային րոպեներին փոխարինել էր վնասվածք ստացած Սերժի Բուսկետսին:

Երկրորդ կեսում կատալոնացիներն արագորեն վճռեցին խաղի ելքը: Նախ Լուիս Սուրաեսի փոխանցումից հետո մեկ հպումով դարպասը գրավեց Լիոնել Մեսսին, իսկ քիչ անց ուրուգվայցին մրցակցի պաշտպանից խլեց գնդակը, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի հետ և գրավեց մոտակա անկյունը:

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում աչքի ընկավ նաև Նեյմարը, ով Պրիմերայում իր վերջին գոլը խփել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 41 միավոր և այժմ 2 միավորով են զիջում առաջատար «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Երկրորդ տեղում ընթացող «Սևիլյան» ունի 42 միավոր: «Էյբարը» 26 միավորով 10-րդ հորիզոնականում:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էյբար» – «Բարսելոնա»` 0:4
Գոլերը՝ Դենիս Սուարես (31՛), Մեսսի (50՛), Լուիս Սուարես (68՛), Նեյմար (90+1՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում