Հայտնի են Աֆրիկայի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցները

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել A խմբի երրորդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի կազմակերպիչ Գաբոնի հավաքականին անհրաժեշտ է եղել հաղթել Կամերունին, որպեսզի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի, սակայն դա նրանց չի հաջողվել: Գրանցվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշիվը:

Գաբոնը քառորդ եզրափակչի հույսեր կունենար, եթե զուգահեռաբար ընթացող Գվինեա Բիսաու – Բուրկինա Ֆասո մրցավեճում անարդյունավետ ոչ-ոքի գրացվեր, սակայն դա տեղի չի ունեցել: Ռուդինիլսոնի ու Բերտրան Տրաորեի գոլերի շնորհիվ Բուրկինա Ֆասոն 2:0 հաշվով հաղթել է և 5 միավորով խմբում գրավել է առաջին տեղը: Նույնքան միավորով հաջորդ փուլ է դուրս եկել Կամերունը:

Այսպիսով, Բուրկինա Ֆասոն և Կամերունը ԱԱԳ-ի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում