Վեյկ ան Զե. Լևոն Արոնյանը վերադարձել է առաջատարների խումբ

Վեյկ ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարում ավարտվել են 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Անիշ Գիրիի հետ և տպավորիչ հաղթանակ է տարել: Հայ գրոսմայստերը նավակը փոխանակել է ձիու հետ, բայց դրա շնորհիվ դիրքային մեծ առավելություն է ստացել: Մինչ այդ նա նորարարական քայլ է կատարել:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 5.5 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Պավել Էլյանովը և Վեյ Յին առաջատարից հետ են մնում կես միավորով: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինն ու Բաշկարան Ադհիբանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում