«Ռոման» կրկնել է 1930 թվականին սահմանած ռեկորդը

Ա Սերիայի 21-րդ տուրում «Ռոման» 1:0 հաշվով հաղթել է «Կալյարիին»: Միակ գոլը խփել է Էդին Ջեկոն:

«Opta»-ն տեղեկացնում է, որ Իտալիայի առաջնություններում սա «գայլերի» 13-րդ անընդմեջ տնային հաղթանակն է, ինչը նախորդ ռեկորդի կրկնությունն է: Վերջին անգամ հռոմեացիներն Իտալիայի առաջնությունում նույնքան անընդմեջ հաղթանակներ տարել էին հեռավոր 1930 թվականին:

Մրցաշարային աղյուսակում «Ռոման» ընթանում է երկրորդ տեղում և առաջատար «Յուվենտուսին» զիջում է 1 միավորով, սակայն թուրիցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում