Australian Open. Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակչում է, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակչի վերջին 4 հանդիպումները:

Աշխարհի երկրորդ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը համառ պայքարում 7:5, 6:4 հաշվով պարտության է մատնել Բարբարա Ստրիցովային: Ամերիկուհին հաղթել է մրցակցի 6 մատուցում, իսկ սեփականները զիջել է 4 անգամ: Չեխի կատարած 1 էյսին Սերենան պատասխանել է 4-ով:

Քառորդ եզրափակչում Ուիլյամսը կմրցի աշխարհի 9-րդ թենիսիստուհի, բրիտանաուհի Յոհաննա Կոնտայի հետ, ով այսօր 6:1, 6:4 հաշվով պարտության է մատնել Եկատերինա Մակարովային:

Քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Մարյանա Լուչիչ Բարոնին և Կարոլինա Պլիշկովան: Խորվաթը 6:4, 6:2 հաշվով հաղթել Ջենիֆեր Բրեդիին, իսկ չեխը 6:3, 6:3 հաշվով՝ Դարյա Գավրիլովային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում