Լուիս Էնրիկե. Հեռու ենք այն խաղամակարդակից, որին ձգտում ենք

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» հետ արտագնա հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել կատալոնացիների խաղի մասին:

«Ես գոհ եմ իմ թիմից, անկախ նրանից, որ մրցակիցներն ինչ-որ խաղում ավելի լավ են հանդես եկել: Դրական արդյունքները միշտ էլ վստահություն են հաղորդում սեփական ուժերի նկատմամբ, սակայն մենք դեռ հեռու ենք այն խաղամակարդակից, որին ձգտում ենք, և որն անհրաժեշտ է լավագույնը լինելու համար:

Ինչ վերաբերվում է Բուսկետսի վնասվածքին, ապա այն այդքան էլ լուրջ չէ, որքան սկզբից թվում էր»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Sport.es»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում