Հայ մարզիկների դժվարամատչելի հետազոտությունների համար 13,5 միլիոն դրամ է հատկացվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեով հատկացվել 13.470.000 ՀՀ դրամ,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը։

Կենտրոնում տարեկան երկու անգամ կատարվում է ՀՀ հավաքական թիմերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը և շտկվում շեղումները: Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում և ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների և կենսակտիվ հավելումների քանակը։

Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի և մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում